Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ադր­բե­ջա­նը բա­նակ­ցա­յին նոր հո­րի­զոն է բա­ցում

Ադր­բե­ջա­նը բա­նակ­ցա­յին նոր հո­րի­զոն է բա­ցում
13.03.2020 | 01:40
Օ­րերս Հա­յաս­տա­նի արտ­գործ­նա­խա­րա­րու­թյու­նը հայ­տա­րա­րու­թյուն տա­րա­ծեց, թե Ադր­բե­ջա­նը սահ­մա­նին լար­վա­ծու­թյու­նը մե­ծաց­րել է։ «Ադր­բե­ջա­նի պար­բե­րա­կան փոր­ձե­րը` սրե­լու ի­րա­վի­ճա­կը Հա­յաս­տա­նի հետ պե­տա­կան սահ­մա­նին, ընդ­լայ­նե­լու լար­վա­ծու­թյան աշ­խար­հագ­րու­թյու­նը և չկի­րա­ռե­լու առ­կա լար­վա­ծու­թյան նվա­զեց­մանն ուղղ­ված մե­խա­նիզմ­նե­րը վկա­յում են, որ տա­րա­ծաշր­ջա­նա­յին անվ­տան­գու­թյու­նը և խա­ղա­ղու­թյու­նը վտան­գե­լու Ադր­բե­ջա­նի քայ­լե­րը կրում են մի­տում­նա­վոր բնույթ»,- աս­ված էր արտ­գործ­նա­խա­րա­րու­թյան հայ­տա­րա­րու­թյու­նում։
Ար­ցա­խյան ընտ­րու­թյուն­նե­րին զու­գա­հեռ այս­պի­սի լար­վա­ծու­թյու­նը, թերևս, կան­խա­տե­սե­լի էր, իսկ նավ­թի գնան­կումն էլ ա­վե­լի է ագ­րե­սի­վաց­րել այս երկ­րին։ Սա­կայն ռազ­մա­կան հար­թա­կից դուրս շատ հե­տաքր­քիր է, թե ինչ է կա­տար­վում բա­նակ­ցու­թյուն­նե­րի սե­ղա­նին։ ՈՒ մենք մինչ մեր ներ­քին խն­դիր­նե­րով ենք խառն­ված, Ադր­բե­ջա­նը խիստ կարևոր մեկ հար­ցում բա­վա­կան մեծ ա­ռա­ջըն­թաց է ար­ձա­նագ­րում։ Չնա­յած հա­կա­մար­տու­թյան շուրջ զար­գա­ցում­նե­րը շա­րու­նա­կում են գաղտ­նիու­թյան քո­ղի տակ ըն­թա­նալ, բայց այն, ինչ երևում է, դրա­կան սպա­սե­լիք­նե­րի տեղ չի թող­նում։ Ար­ցա­խի ադր­բե­ջա­նա­կան հա­մայն­քին սու­բեկ­տայ­նու­թյուն հա­ղոր­դե­լու Ադր­բե­ջա­նի ջան­քե­րը կար­ծես ար­դյունք են տա­լիս։ Նրանց մա­սին ոչ միայն խո­սում են, այլև նրանց հետ հան­դի­պում են մի­ջազ­գա­յին տար­բեր դի­վա­նա­գետ­ներ, վեր­ջի­նը Ադր­բե­ջա­նում Միա­ցյալ Թա­գա­վո­րու­թյան դես­պանն էր։ Ադր­բե­ջա­նը կա­մաց-կա­մաց հա­կա­մար­տու­թյան բա­նակ­ցա­յին հար­թա­կում իր դիր­քերն է ամ­րապն­դում և նոր հո­րի­զոն­ներ բա­ցում։ Իսկ այդ ըն­թաց­քում ի՞նչ ենք ա­նում մենք։
Մեզ հա­մար բա­ցի ՍԴ-ի հին կազ­մից ա­զատ­վե­լուց, այլ հարց չկա, ինչ­պես ժո­ղո­վուրդն է ա­սում՝ ջու­րը գա, եր­կիրն էլ տա­նի, իշ­խա­նու­թյան հեչ պետքն էլ չէ։ Իշ­խա­նու­թյու­նը չի խոս­տո­վա­նում, որ Ար­ցա­խին բա­նակ­ցու­թյուն­նե­րի սե­ղա­նին վե­րա­դարձ­նել խոս­տա­ցող Նի­կոլ Փա­շի­նյա­նը մա­զա­չափ ան­գամ չի մո­տե­ցել այդ հար­ցին, հա­կա­ռա­կը Ար­ցա­խին մր­ցա­կից այլ, մտա­ցա­ծին սու­բյեկտ է Ադր­բե­ջա­նը ստեղ­ծել ու հա­մա­ռո­րեն ա­ռաջ բր­թում։
Այ­սօր այն­պի­սի տպա­վո­րու­թյուն է, որ հայ­կա­կան կող­մը սպա­սում է, թե հա­մա­նա­խա­գահ­ներն ինչ կա­սեն։ Ոչ մի նա­խա­ձեռ­նո­ղա­կա­նու­թյուն, ոչ մի սե­փա­կան «կետ», ոչ մի լուծ­ման տես­լա­կան այ­սօր չի երևում։ Երկ­րոր­դեմ. սրան զու­գա­հեռ և մար­տի, և բա­նակ­ցա­յին դաշ­տում Ադր­բե­ջա­նը շա­րու­նա­կում է նոր քայ­լեր ա­նել, նոր մար­տա­վա­րու­թյուն մշա­կել։ Երևում է, Հա­յաս­տա­նի իշ­խա­նա­փո­խու­թյու­նը հենց նրանց հա­մար նոր բա­նակ­ցա­յին էջ բա­ցեց, իսկ մենք դեռ սպա­սում ենք, իսկ թե ին­չին, պարզ չէ։
Ի­հար­կե, բա­նակ­ցու­թյուն­նե­րի նյու­թից ոչ մե­կը տե­ղյակ չէ (ի դեպ, մինչ այ­սօր Փա­շի­նյանն այդ­պես էլ չխոս­տո­վա­նեց, որ բա­նակ­ցու­թյուն­ներ ըն­թա­նում են) ու ոչ ոք չգի­տի, թե Մնա­ցա­կա­նյան-Փա­շի­նյան զույգն ինչ է ցան­կա­նում այդ բա­նակ­ցու­թյուն­նե­րում ստա­նալ, բայց մի բան ակն­հայտ է, որ այս ժա­մա­նա­կա­հատ­վածն Ադր­բե­ջանն ա­վե­լի ար­դյու­նա­վետ է օգ­տա­գոր­ծում, քան հայ­կա­կան կող­մը։ Դրա ա­պա­ցույցն էլ այն է, որ մեր կող­մում բա­նակ­ցա­յին ա­ռու­մով ոչ մի տե­ղա­շարժ չկա, իսկ Ադր­բե­ջա­նը շա­րու­նա­կում է մի­ջազ­գա­յին իր «ար­շա­վը»՝ Վա­տի­կա­նից սկ­սած մինչև Ար­ցա­խի ադր­բե­ջա­նա­կան չե­ղած հա­մայն­քի մա­սին մի­ֆեր։
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ
Դիտվել է՝ 11124

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ